45-ամյա Լիանա Շահինյանը հաղթել է MyDream Miss International America գեղեցկության մրցույթում (ֆոտո)

0

Հայուհի Լիանա Շահինյանը դարձել է MyDream Miss International America գեղեցկության մրցույթի հաղթող։ Մրցույթը տեղի է ունեցել ապրիլի 2-ին՝ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում։ 

MyDream Entertainment-ի կողմից կազմակերպված մրցույթին մասնակցել է տարբեր երկրներից 62 ներկայացուցիչ։ Այն անցկացվել է մի քանի փուլերով։ Մրցույթը չուներ տարիքային սահմանափակում։ Լավագույն եռյակում տեղ են գտել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները, որոնց մեջ Հայաստանը ներկայացնող Լիանան դարձել է հաղթող։ Նրան թագադրել են «Միսս աշխարհ 1997» Դայանա Հայդենը եւ «Միսս Ամերիկա 2001» Շրի Սաինին։ 

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ իր հաղթանակով ցանկանում է ոգեշնչել տարբեր տարիքի ու սոցիակայն դիրքերի կանանց,-«Ուզում եմ, որ բոլոր կանայք դրական տրամադրվեն եւ վստահ քայլեն իրենց երազանքներին ընդառաջ։ Ես դա արեցի, ուրեմն՝ դուք էլ կարող եք»։

Որպես հաղթող՝ Լիանան հնարավորություն կստանա մասնակցելու «Միսս/Միսիս Հարավային Ասիա» գեղեցկության մրցույթին, կմասնակցի MyDream Entertainment ընկերության նախաձեռնած ֆիլմերի նկարահանումներին, ինչպես նաեւ կունենա սոցիալական հանրահռչակում։

Լիանա Շահինյանը 45 տարեկան է։ Վաշինգտոն տեղափոխվել է 2000 թ-ին՝ ամուսնությունից հետո։ Լիանան 3 երեխաների մայր է։ Դուստրը 21 տարեկան է, որդիները՝ 17 եւ 13: Հայուհին մասնագիտությամբ մաշկաբան-դիմահարդար է։ 17 տարի աշխատում է այդ ոլորտում։

Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Լիանա Շահինյանը

Leave A Reply

Your email address will not be published.