Ռուսաստանի հայերի միությունն ու Հայաստանի ճարտարապետների միությունը համատեղ ծախագիծ կներկայացնեն

0

Հայաստանի ճարտարապետների միությունը և Ռուսաստանի հայերի միությունը առաջիկայում հանդես կգան համատեղ նախագծով: Այդ մասին այսօր՝ մարտի 15-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի պատասխանատու Ավետ Ադոնցի և Ճարտարապետների միության նախագահ Ալեքսանդր Բադալյանի հանդիպման ընթացքում: Երկուստեք ընգծվել է, որ Ռուսաստանի հայերի միության և Հայաստանի ճարտարապետների համագործակցությունը մշտապես միտված է եղել ոլորտի զարգացմանը և երիտասարդ ճարտարապետների խրախուսմանը: Նոր ծրագրերը, որոնց մասին կհայտարավի առաջիկայում, պետք է համահունչ լինեն ժամանակի պահանջներին և ավանդական դարձած համագործակցության ոգուն:

Leave A Reply

Your email address will not be published.