Balenciaga-ն 360 դոլարով լազերով վնասված գլխարկ է վաճառում

0

Balenciaga-ն 360 դոլարով վաճառում է լազերով վնասված գլխարկ։ Այն կողքից ունի  երկու բացվածք եւ կապույտ բամբակյա նյութի պատճառով, կարծես, մաշված լինի:

Չնայած գլխարկն ունի «ոչնչացման էֆեկտ» եւ վաճառվում է որպես բոլորովին նոր եւ ասեղնագործված՝ Balenciaga-ի տարբերանշանով:

Balenciaga-ն քննադատության թիրախ դարձավ անցյալ նոյեմբերին այն բանից հետո, երբ թողարկեց մի շարք գովազդային հոլովակներ, որոնցում երեխաների ձեռքերում առկա էին ԲԴՍՄ հանդերձանքով փափուկ խաղալիքներ: Նկարներից մեկում փոքրիկ կարմիր մազերով աղջիկը կրում էր բրենդի շապիկը, իսկ ձեռքի սպիտակ արջը կապված էր։ Մեկ այլ կադրում մուգ մազերով երեխան կապույտ հագուստով էր, իսկ ձեռքի խաղալիքը՝ ԲԴՍՄ հագուստով: Առցանց գնորդները զայրացել են՝ նկարներն անվանելով «սարսափելի», «վախեցնող» եւ «սխալ»։

Նորաձեւության տունն արագ հեռացրել է գովազդը, իսկ ավելի ուշ փորձել է արդարանալ։ «Մենք խստորեն դատապարտում ենք երեխաների նկատմամբ բռնությունը: Մեր փափուկ արջուկ պայուսակները եւ նվերների հավաքածուն նախատեսված չէին երեխաների ցուցադրության համար։ Դա Balenciaga-ի համար սխալ ընտրություն էր՝ զուգորդված պատկերները գնահատելու եւ վավերացնելու մեր ձախողման հետ», — ավելացրել է լեյբլը։ «Դրա պատասխանատվությունը միայն Balenciaga-ի վրա է»:

Leave A Reply

Your email address will not be published.