Իվետա Մուկուչյանի «կրակոտ» համերգը «Երեւան պարկ»-ում (ֆոտոռեպորտաժ)

0

Հայկական շոու-բիզնեսի ամենապահանջված երգչուհիներից մեկը՝ Իվետա Մուկուչյանը, երեկ՝ մարտի 8-ին, տոնական համերգ ունեցավ «Երեւան պարկ»-ում, որը նվիրված էր Կանանց միջազգային օրվան։ Երգչուհին բեմահարթակից շնորհավորեց հայ կանանց ու աղջիկներին, եւ իր կրակոտ ռիթմերի ներքո պարի հրավիրեց զբոսայգու բոլոր այցելուներին։ 

Իվետան կատարեց իր երգացանկից ամենահայտնի երգերը։ Համերգը բաղկացած էր երկու մասից․ առաջին հատվածում երգչուհու հայալեզու ու անգլալեզու ռիթմիկ ստեղծագործություններն էին, իսկ երկրորդում ներառված էին հայկական երգերից մշակումներ երգչուհու մեկնաբանությամբ։ 

NEWS.am STYLE-ը ներկայացնում է տպավորիչ երեկոյի ֆոտոռեպորտաժը։ Իվետա Մուկուչյանի հետ մեր զրույցն ու համերգի վիդեոռեպորտաժը կներկայացնենք ավելի ուշ։

Սյունե Առաքելյան

Leave A Reply

Your email address will not be published.