Նոր իմիջ․ Քորթնի Քարդաշյանն անճանաչելիորեն փոխվել է

0

Քորթնի Քարդաշյանը որոշել է հետեւել քրոջ՝ Քիմի օրինակին եւ իմիջային փոփոխությունների է դիմել։ Նոր  լուսանկարները նա հրապարակել է իր Instagram-ում։

Քորթնին բաժանորդներին ներկայացել է որպես շիկահեր՝ նույնիսկ ավելի կարճ մազերով, քան ուներ։ Տեղադրված կադրերից մի քանիսում նա կաշվե հանդերձանքով է։

Դատելով մեկնաբանություններից՝ երկրպագուները լիովին հիացած են կերպարի նման փոփոխությամբ։ «Շիկահերների դարաշրջանը սկսվել է, իսկական ռոք շքեղություն», — հիացել է բաժանորդներից մեկը: «Քույրերից ամենամեծը, բայց Քիմից եւ Քլոենից ավելի երիտասարդ է թվում»,- նրան արձագանքում է մեկ ուրիշը: Դե, ինչ-որ մեկին էլ, ընդհակառակը, անհանգստանում է, թե ինչպես է նոր սանրվածքը համադրվելու աստղի ֆիրմային՝ գոթական ոճի հետ։ Բայց մենք վստահ ենք, որ նման խնդիրը Քորթնիի ոճաբանները հեշտությամբ կլուծեն։

Leave A Reply

Your email address will not be published.