Թագավորական պարտականություններից «հանգստանալու համար» արքայադուստր Դիանան լվացել է սպասքը

0

Հանգուցյալ արքայադուստր Դիանան իր թագավորական պարտականություններից հանգստանալու համար սպասք էր լվանում։ Այս մասին BBC Radio 3 «Private Passions» հաղորդման ժամանակ պատմել է նրա ընկերը՝ 74-ամյա պարուսույց Ուեյն Սլիպ Պլիմութը։

Դիանան ու Սլիպը մեծ ֆուրոր առաջացրին Անգլիայում, երբ 1985 թվականին նրանք պարեցին Բիլի Ջոելի «Uptown Girl» երգի ներքո Թագավորական օպերային թատրոնում կայացած բարեգործական գալաում՝ Չարլզի 37-ամյակին։ Հենց այդ ժամանակ նրանք ընկերացան։ «Ամեն անգամ, երբ հանդիպում էինք իմ բնակարանում, նա լվանում էր ամանները։ Զվարճալի էր… Կարծում եմ, որ նա ինձ մոտ էր գալիս հանգստանալու համար»:

Նրա խոսքով՝ սկզբում վստահ չէր, որ պարը կստացվի, քանի որ Ուելսի արքայադուստրը բարձրահասակ էր՝ 177 սմ: Այնուամենայնիվ, Սլիին եւ Դիանային անմիջապես միավորեց հումորի զգացումն այն բանից հետո, երբ արքայադուստրը նրան անվանեց «չարաճճի»՝ բուռն գիշերվա պատմություններից հետո։

Leave A Reply

Your email address will not be published.