Դրյու Բերիմորը ցուցադրել է իր ննջասենյակի քաոսը

0

Հոլիվուդյան դերասանուհի Դրյու Բերիմորը ցուցադրել է իր ննջասենյակի քաոսը։ «Չարլիի հրեշտակները» ֆիլմի աստղը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, որ սենյակը, մեղմ ասած, կոկիկ չէ, հատակին աղբ կա, ամեն ինչ տակնուվրա է արված։

Նա տեսանյութը սկսել է ասելով. «Ցույց տուր ինձ քո սենյակը մաքրելուց առաջ եւ հետո»: Այնուհետեւ Դրյուն տեսախցիկն ուղղել է դեպի սեղանը, որը նույնպես լի էր տարբեր առարկաներով: Նա դանդաղ մոտեցավ իր մահճակալին եւ իր 16,7 միլիոն հետեւորդներին տեղեկացրեց, որ խառնաշփոթը շարունակվում է։

Թղթերի ու գրքերի կույտերը դրված էին մեծ եւ հարմարավետ չհավաքված մահճակալի կողքին, որի վերմակի վրա եւս առկա էին առարկաներ։

«Ոսկե գլոբուսի» դափնեկիրն իր երկրպագուներին այնուհետեւ ուղեկցել է լոգարան, որտեղ լվացարանի վրա երեւում էին բազմաթիվ պարագաներ:

Դերասանուհին հոգնած նայել է տեսախցիկին՝ հուսալքված ամբողջ տարածությունը մաքրելու գործից։

Հետո տեսանյութում ցուցադրվել է արդեն կոկիկ ննջասենյակն ու լոգարանը։ Դերասանուհին դեմքի հպարտ արտահայտություն ուներ։

Leave A Reply

Your email address will not be published.