Աստղային գեղեցկության գաղտնիքները. 57-ամյա Էլիզաբեթ Հերլին օրական մինչեւ 10 անգամ խոնավեցնող միջոց է օգտագործում
57 տարեկանում բրիտանացի դերասանուհի եւ մոդել Էլիզաբեթ Հերլին կրկնակի երիտասարդ տեսք ունի, իսկ նրա մաշկը փայլում է։ Որո՞նք են Էլիզաբեթ Հերլիի մաշկի խնամքի գաղտնիքները:
Մշտական խոնավեցում
Էլիզաբեթը Woman & Home բրիտանական հրատարակությանը 2018 թվականին պատմել է, որ օրական 10 անգամ խոնավեցնում է մաշկը։ «Ես պարզապես աղոթում եմ խոնավեցնող միջոցի համար: Ես այն դեմքիս քսում եմ օրը վեց անգամ, իսկ պարանոցիս՝ մոտ 10 անգամ»։ Մաշկաբանները կասեն, որ սա շատ է, բայց եթե հավատաք Էլիզաբեթին, արդյունքը դաջված է նրա դեմքին։
Նա աղոթում է այս շիճուկի համար
Բրիտանական ծագումով դերասանուհին Estée Lauder-ի ներկայացուցիչն է 1995 թվականից եւ պնդում է, որ չի կարող ապրել առանց Advanced Night Repair Serum-ի ($115)։
«Կարծում եմ, որ բախտավոր եմ, որովհետեւ ես ընկերությունում եմ եղել 24 տարի, այնպես որ ես միշտ ձեռքի տակ ունեի իսկապես լավ ապրանքներ», — Yahoo Lifestyle-ին ասել է Էլիզաբեթը։ «Իմ ամենասիրելի միջոցը միշտ եղել է Advanced Night Repair-ը, շիճուկ, որի իմ առաջին շիշը ստացել եմ 1995 թվականին եւ այդ օրվանից այն օրական երկու անգամ օգտագործում եմ»:
Նա տանը վերամշակված սնունդ չի պահում
«Ես սիրում եմ պարզ, բնական, թեթեւ սնունդ։ Ես իսկապես չեմ սիրում շատ քիմիական նյութեր կամ հավելումներ պարունակող սնունդ»,- ասել է Էլիզաբեթը The Cut-ին։ «Երբ տանն եմ, միշտ փորձում եմ տեղական աճեցված սնունդ ուտել: Սա վերաբերում է մսին ու բանջարեղենին»։
Նա քնի խիստ գրաֆիկ ունի
Դերասանուհին ոչ միայն փորձում է բավականաչափ քնել, այլեւ նրա համար քունն ընդհանուր հավասարակշռված ապրելակերպի մի մասն է: «Ես սովորել եմ հանգստանալ, երբ հանգստանալու կարիք ունեմ։
Ես հասկանում եմ, թե ինչ է առողջ սնունդը: Ես հասկացա, որ չի կարելի ծխել եւ սահմանափակեցի ալկոհոլը»:
Շատ ջուր է խմում
Էլիզաբեթը Daily Mail UK-ին ասել է, որ ամեն օր սկսում է երկու բաժակ տաք ջրով։ Նա նաեւ միշտ ջրի շիշ է պահում իր պայուսակում կամ մահճակալի կողքի սեղանին: