Գրիգորի Լեպսը հայտարարել է, որ նոր սիրելին իրենից փոքր է 30 տարով

0

Երգիչ Գրիգորի Լեպսը «Пятый канал»-ին տված հարցազրույցում կիսվել է իր նոր սիրավեպի մանրամասներով։

Լեպսը խոստովանել է, որ սիրելիի հետ ծանոթացել է պատահաբար։ Նրա խոսքով՝ աղջիկն իրենից փոքր է 30 տարով։ Նա իր զուգընկերուհուն անվանել է շատ լավ ու գեղեցիկ կին։ «Ես նվիրված եմ նրան, հիանում եմ նրանով, նա իսկական կին է»,- հայտարարել է արտիստը։

Լեպսը նաեւ հերքել է, որ իր նոր սիրելիի հետ հանգստանում է Թաիլանդում։ Երաժիշտը խոստովանել է, որ արձակուրդները միայնակ է անցկացրել։

Leave A Reply

Your email address will not be published.