Մեսիի հայրը բանակցում է «Բարսելոնայի» հետ

0

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի հայրը բանակցում է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ, հաղորդում է Jijantes FC-ն։ Խորխե Մեսին որդու գործակալն է։

Հնարավոր է՝ Լիոնել Մեսին ամռանը վերադառնա կատալոնական ակումբ։ Նա գերազանց հարաբերություններ ունի «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավիի հետ։

Մի քանի օր առաջ Խորխե Մեսին Փարիզում ՊՍԺ-ի ղեկավարության հետ անհաջող բանակցություններից հայտնել էր, որ «Բարսելոնայից» առաջարկ չի ստացել։

Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին։ Երկարաձգման վերաբերյալ որոշում կողմերը չունեն։

Մեսին «Բարսելոնայում» հանդես է եկել 2000-2021 թվականներին։

Այս մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։

Leave A Reply

Your email address will not be published.