«Սերը՝ 4 նկարում»․ Իրինա Այվազյանի նոր հրապարակումը (ֆոտո)

0

Դերասանուհի Իրինա Այվազյանը ներկայացրել է սերն իր պատկերացմամբ․ նա իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել։

Դերասանուհու հրապարակած կադրերն արվել են բնության գրկում, որոնցից երկուսում նրան ընկերակցում է մի շուն։ Իրինան կրում է սեւ կաշվե տաբատ, սպիտակ ձմեռային բաճկոն եւ սեւ կոշիկներ։

«Սերը՝ 4 նկարում», — հրապարակմանը կից գրել է դերասանուհին։

Ավելի վաղ նա «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում ներկայացել էր հմայիչ կերպարում։ Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Իրինան կրում էր սեւ գույնի, ատլասե երկարափեշ զգեստ, ինչը համադրել էր ոճային բարձրակրունկների հետ։ Նրա հյուսված մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ «Նորաձեւությունը որոշում է, որը կամ տանում է դեպի ինքնավստահություն կամ կործանում է այն։ Եկեք ճիշտ որոշում կայացնենք», — գրել էր Իրինան։

Leave A Reply

Your email address will not be published.