Շակիրան կախարդ տիկնիկ է տեղադրել նախկին սկեսրոջ պատշգամբի դիմաց

0

Կոլումբիացի երգչուհի Շակիրան մեծ կախարդ տիկնիկ է տեղադրել ֆուտբոլիստ Ժերար Պիկեի մոր տան դիմացի պատշգամբում։ Ինչպես գրում է իսպանական Marca պարբերականը, այս կերպ արտիստուհին որոշել է նախկին սկեսուրին հիշեցնել իր մասին։

«Մի քանի շաբաթ առաջ ես որոշ տեղեկություններ ստացա, որ Պիկեի մայրն անհանգստացած է ենթադրյալ ծեսով, որն իրականացվել է սեւ կախարդի օգնությամբ»,- գրել է հրատարակության աշխատակիցը։

Աղբյուրի համաձայն՝ Շակիրան շատ բարձր միացրել է նաեւ իր՝ «Shakira: Bzrp Music Sessions, Vol 53» երգը, որում երգչուհին ծաղրել է նախկին սիրելիի ու նրա նոր ընկերուհուն։

«Դու Ferrari-ն փոխեցիր Renault Twingo-ի հետ: Դու Rolex-ը փոխեցիր Casio-ի հետ»,- երգել է նա:

Leave A Reply

Your email address will not be published.