Ջեք Նիկոլսոնն իր մեկուսացած ապրելակերպով վախեցնում է ընկերներին

0

85-ամյա դերասան Ջեք Նիկոլսոնն իր մեկուսացած ապրելակերպով վախեցրել է ընկերներին. տարեց արտիստը գործնականում տանից դուրս չի գալիս եւ չի հանդիպում իր ծանոթների հետ։ Այս մասին հայտնում է Radar-ը։

«Նա հասկացրել է, որ իր տունն իր ամրոցն է: Բայց մարդիկ պարզապես ուզում են, որ նա դուրս գա տանից եւ պատմի, թե ինչ վիճակում է։ Կամ, գոնե, հասկացնի, որ իր հետ ամեն ինչ լավ է», — հայտարարել է Նիկոլսոնի շրջապատից աղբյուրը:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ արտիստն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է տանը եւ չի հայտնվում հասարակության մեջ։ Աստղի ընկերներն անհանգստանում են, որ Նիկոլսոնը կմահանա միայնության մեջ։

Leave A Reply

Your email address will not be published.