Բացահայտիր աշխարհը Արցախբանկի World Elite™ Mastercard®-ի հետ

0

Արցախբանկը, հուրախություն հաճախորդների, միացել է պրեմիում դասի միջազգային քարտերի թողարկմանը և ներկայացնում է սպասված World Elite™ Mastercard® քարտը, որը հարմարավետ ու անվտանգ գործարքներ իրականացնելու հնարավորություններին զուգահեռ քարտապաններին տալիս է մի շարք առավելություններ և հաճելի անակնկալներ:

World Elite™ Mastercard® քարտապանները ստանում են LoungeKey ծրագրի անվճար անդամակցություն և աշխարհի ավելի քան 450 քաղաքում 1,300-ից ավելի օդանավակայանների բիզնես դասի լաունջ սրահների հասանելիություն, որտեղ իրենց սպասում է բարձրակարգ սպասարկում և հյուրասիրություն հարմարավետ միջավայրում:

Քարտն առաջարկում է նաև Mastercard® Concierge ծառայություն, որը 24/7 ռեժիմով ապահովում է քարտապաններին մասնագիտական աջակցություն ռեստորանում սեղանի ամրագրման, հյուրանոցային ծառայություններից օգտվելու, միջոցառումների մուտքի տոմսերի, նվերների գնման և առաքման, ավտոմեքենաների վարձույթի և այլ հարցերում ամբողջ աշխարհում:

Քարտի ներքո քարտապանները ապահովված են նաև անվճար ճամփորդական ապահովագրությամբ:

Քարտերը տրամադրվում են ՀՀ դրամով և արտարժույթով` ԱՄՆ դոլարով, Եվրոյով 4 տարի ժամկետով: Ի թիվս վերոնշյալ ծառայությունների, քարտապանները կարող են օգտվել նաև հատուկ առաջարկներից և զեղչային համակարգերից մի շարք պրեմիում դասի խանութ-սրահներից, ռեստորաններից, հյուրանոցներից, սպորտային ակումբներից օգտվելուց ողջ աշխարհում:

Քարտի առավելություններին, տրամադրման և սպասարկման պայմաններին կարող եք ծանոթանալ World Elite™ Mastercard® էջում:

Հիշեցնենք, որ Բանկը տրամադրում է նաև Mastercard Standard և Gold քարտեր ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին: Մանրամասները՝ այստեղ:

Բացահայտեք աշխարհը Արցախբանկի World Elite™ Mastercard®-ի հետ:

Leave A Reply

Your email address will not be published.