«Harry and Meghan» ֆիլմաշարը դարձել է Ուելսի արքայազնի «աչքի փուշը»

0

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամին գոհ չէ կրտսեր եղբորից`արքայազն Հարրից`Netflix հոսքային ծառայությամբ «Harry and Meghan» ֆիլմաշարի ցուցադրման համար, հայտնում է US Weekly-ն:

Հոսքային ծառայությամբ թողարկված ֆիլմաշարը դարձել է Ուելսի արքայազնի «աչքի փուշը», լրատվականին հայտնել է աղբյուրը:

«Նա հիասթափված է Հարրիից՝ իրեն եւ արքայական ընտանիքը ծաղրանքի առարկա դարձնելու համար: Նա կարծում էր, որ CBS-ի հարցազրույցից հետո Հարրին առաջ կշարժվի, սակայն նա իրենց «կեղտոտ լվացքը» դրսում փռեց», -նշել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Netflix-ով թողարկված ֆիլմաշարում Սասեքսի դուքսն ու դքսուհին մանրամասներ են պատմել իրենց կյանքից`բացատրելով, թե ինչու են ընտանիքից հեռու ապրելու եւ իրենց պարտականություններից հրաժարվելու որոշում կայացրել:

Leave A Reply

Your email address will not be published.