«Ծնունդդ շնորհավոր պապ ջան». Սոնա Ռուբենյանը մանկության լուսանկար է հրապարակել

0

Երգչուհի Սոնա Ռուբենյանն իր ինստագրամյան էջի «Stories» բաժնում մանկության լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով հայրիկի ծննդյան տարեդարձը:

Լուսանկարն արվել է Հանրապետության հրապարակում, որտեղ Սոնան նստած է թամբին, իսկ հայրը կողքին կանգնած է:

«Ծնունդդ շնորհավոր պապ ջան», -լուսանկարը մակագրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ Սոնան վերջերս է մայրացել՝ լույս աշխարհ բերելով առաջնեկին: Երգչուհին դուստր է ունեցել եւ այդ բարի լուրով երկրպագուների հետ կիսվել է իր Ֆեյսբուքյան էջում: Ծնողները փոքրիկին տվել են Մարի անունը։ «Բարի գալուստ, մեր լույս Մարի»,- հրապարակումը մակագրել էր Սոնան։

Leave A Reply

Your email address will not be published.