«Վիշապի տունը» սերիալի դերասաններից մեկին փոխարինել են, սակայն ոչ ոք դա չի նկատել

0

Եթե ձեր հիշողության մեջ տպավորվել է «Վիշապի տան» առաջին եթերաշրջանի մանրամասները, հավանաբար հիշում եք երկվորյակ եղբայրներին՝ Արիկ եւ Էրիկ Կարգիլներին: Սերիալում նրանք հակառակ կողմեր ​​են գրավում Տարգարիենի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Այդ որոշումը նրանց միմյանցից կբաժանի։

Վերջերս տված հարցազրույցում երկվորյակ դերասաններ Լյուկ եւ Էլիոթ Տիտենսորները բացահայտել են, որ նրանցից մեկը մի փոքր կազուս է ունեցել նկարահանումների ժամանակ: Բանն այն է, որ սեզոնի վերջին դրվագի նկարահանման պահին Էլիոթը վարակվել է կորոնավիրուսով եւ, իհարկե, չի կարողացել հայտնվել նկարահանման հրապարակում։ Այնուհետեւ պրոդյուսերները եկել են մի հայտարարի, որը թույլ է տվել նրանց չդադարեցնել աշխատանքի ընթացքը՝ փոխարինել Էլիոթին իր երկվորյակ եղբոր՝ Լյուկի հետ:

Իհարկե, հեռուստադիտողներից ոչ ոք անգամ չի նկատել փոխարինումը, քանի որ իսկապես դժվար է տարբերել երկու եղբայրներին։ Ավելին, ռեժիսոր Գրեգ Յայտանսի կարծիքով, եթե չլիներ այս հաջող փոխարինումը, նկարահանումների ժամանակացույցի հետաձգումը «կփչացներ ամեն ինչ»։

Leave A Reply

Your email address will not be published.