Ռոզա Լինը կյուրընկալվի Ջեյմս Քորդենի Late Late Show-ին (ֆոտո)

0

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը  իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել՝ հայտնելով Ջեյմս Քորդենի Late Late Show-ի իր մասնակցության մասին:

«Չեմ հավատում, որ իմ երեկոյան դեբյուտը կլինի Ջեյմս Քորդենի Late Late Show-ում: Ես չափազանց հուզված եմ հոկտեմբերի 31-ին ելույթ ունենալու առթիվ»- հրապարակմանը կից գրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ Ռոզա Լինի եվրատեսիլյան Snap երգը չի դադարում հնչել ու ներբեռնվել ամենակարեւոր երաժշտական հարթակներից։ Երգը դարձել է «Եվրատեսիլ»-ի պատմության ամենաշատ լսելի 5 երգերից մեկը Spotify-ում: Բացի այդ, երգչուհին ելույթ կունենա Էդ Շիրանի 2023 թվականին կայանալիք համերգային շրջագայության ընթացքում:

Leave A Reply

Your email address will not be published.