Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը

0

Կյանքից հեռացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երկարամյա դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։ Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջից։

«Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում դերասանի ընտանիքի անդամներին, հարազատներին, խաղընկերներին ու գործընկերներին, նրա արվեստը գնահատողներին և երկրպագուներին», — ասված է հաղորդագրության մեջ։

Leave A Reply

Your email address will not be published.