Էլ ավելի թրենդային ու հարմարավետ․ Mary Parfum-ը նոր շնչով վերաբացվել է Աբովյան 26 հասցերում

0

Աբովյան փողոցի ամենավառ խանութ-սրահը՝ Mary Parfum-ը, վերաբացվել է էլ ավելի թրենդային ու ժամանակակից տեսքով։ Հայաստանում համաշխարհային լավագուն բրենդների պաշտոնական ներկայացուցիչը հանդիսացող խանութը ոչ միայն թարմացրել է ապրանքանշանը, արտաքին ու ներքին տեսքը, այլեւ համալրվել նոր տեսականիով։ Սրահի պաշտոնական բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 7-ին՝ կարմիր ժապավենի ավանդական արարողությամբ ու DJ Վակցինայի ռիթմիկ հնչյունների ներքո, որոնց ուղեկցությամբ էլ հյուրերը շտապեցին ծանոթանալու սիրելի խանութի նորարարական դիզայնին ու լայն տեսականուն։ 

Թագավորական, կանացի, հասանելի ու տղամարդկային՝ հենց այս սկզբունքներն են թաքնված «Mary» անվան ներքո, որի տառերը շարունակում են ներկայանալ հավատարիմ հաճախորդների համար արդեն հարազատ ու կանչող դարձած վարդագույն, դեղին, մանուշակագույն ու կանաչ երանգներով, բայց՝ նոր ձեւաչափով ու տեսքով։ «Բարսիս» ՍՊԸ փոխտնօրեն Դավիթ Առաքելյանի խոսքով՝ ռեբրենդինգի նպատակը հաճախորդներին էլ ավելի հարմարավետ, էսթետիկ ու հաճելի ներկայանալն է:

«Վերոնշյալ փոփոխությունները կատարելու հիմքում ընկած է մեր թիմի կողմից պարբերաբար համաշխարհային փոփոխություններին ու թրենդներին հետևելը։ Համաշխարհային բրենդների մեծ տեսականին նորաբաց հասցեում համալրվել է նորույթներով, հատկապես շեշտը դրել ենք խնամքի պարագաների վրա։ Օծանելիքներ ներկայացնող բրենդներից մեզ մոտ ավելացել են Versace-ն, Moschino-ն, Dsquared-ը եւ շատ այլ հայտնի բույրեր»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Դավիթ Առաքելյանը։ 

«Մերին» հանդիսանում է պաշտոնական եւ միակ ներկայացուցիչն այնպիսի բրենդների, ինչպիսիք են՝ Montblanc-ը, Van Cleef-ը, Boucheron-ը, Pupa Milano-ն, Garnier-ը, L’Oreal Paris-ը, Maybelline NY-ը, Lyrene-ը, S.T. Dupont-ը, Mesauda-ն, Jimmy Choo-ն, Karl Lagerfeld-ը, Coach-ը եւ այլն։ Անդրադառնալով ապրանքանիշների հարցում առաջնային նախապատվությանը՝ փոխտնօրենը հավելեց,-«Ներմուծման հարցում կարեւորագույն դեր ունեն կատարված ուսումնասիրությունները՝ այն, թե հայ սպառողն ինչի կարիք ունի։ Մենք տարվա ընթացքում մի քանի անգամ մասնակցում ենք համաշխարհային ցուցահանդեսների, որտեղ դիտելով բրենդների զարգացման ընթացքն ու նորարությունները՝ կատարում ենք մեր շուկային համապատասխան ընտրություն»։ 

Միջոցառման ընթացքում «Մերի» խանութի հաճախորդներն ու հյուրերը ոչ միայն հնարավորություն ունեցան շրջելու սրահում, ուսումնասիրելու նոր ու թարմացված տեսականին, գնումներ կատարելու ու ստանալու խորհրդատվություն, այլեւ մասնակցելու խաղարկության ու դիմահարդարման վարպետաց դասի, որն իրականացնում էր հայտնի դիմահարդար Ագա Քանքանյանը։ Նա տեղում ցուցադրեց Chanel բրենդի պարագաներով արված նուրբ դիմահարդարում՝ հավատարիմ մնալով ապրանքանիշի՝ «թարմ եւ թավշյա մաշկ» կարգախոսին։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ագան նշեց, որ «Մերիի» հավատարիմ հաճախորդներից է, քանի որ խանութ-սրահի որդեգրած սկզբունքը լիովին համապատասխանում է իր պատկերացումներին․

«Ինձ համար էսթետիկը եւս շատ կարեւոր է․ սիրում եմ գնումներ կատարել գեղեցիկ վայրերից։ Խանութի նոր դիզայնն ինձ շատ դուր եկավ, այնպես որ՝ էլ ավելի մեծ սիրով կայցելեմ այստեղ»։ 

Խոսելով դիմահարդարման կարեւոր գործոններից՝ դիմահարդարն ընդգծեց խնամված մաշկը, որն, ըստ նրա, ցանկացած դիմահարդարման առաջնային պայմանն է։ Ի դեպ, «Մերի»-ում այսուհետ կգտնեք նաեւ խնամքի պարագաների նոր տեսականի՝ ներմուծված Իսպանիայից եւ Հունաստանից։ 

«Մերի» օծանելիքների խանութների ցանցը սպառողին է ներկայանում 1996 թ-ից, եւ երկու տասնամյակից ավել հանդիսանում հայաստանյան շուկայի առաջատարներից մեկը։ «Դու հրաշալի ես» կարգախոսի ներքո գործող ցանցն առաջարկում է բնական գեղեցկությունն ընդգծել միայն օրիգինալ եւ որակյալ կոսմետիկ ու խնամքի պարագաներով։


Leave A Reply

Your email address will not be published.