Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի դատավարության մասին վավերագրական ֆիլմ կթողարկվի

0

Ամերիկացի դերասաններ Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի դատավարության մասին վավերագրական ֆիլմ կթողարկվի Discovery+ սթրիմինգային ծառայությունում, հայտնում է Metro-ն։

Վավերագրական ֆիլմը բաղկացած կլինի երկու մասից եւ նվիրված է զույգի ամուսնալուծության դատավարությանը: Ֆիլմը կոչվում է «Ջոնին ընդդեմ Էմբերի. Դատավարությունը ԱՄՆ-ում» եւ կներառի գործի վերաբերյալ նյութեր, ինչպես նաեւ հարցազրույցներ Դեփի փաստաբանի հետ: Առաջին դրվագը հասանելի կլինի 2022 թվականի սեպտեմբերի 16-ին:

Առաջին դրվագում անդրադարձ կլինի դերասանի մանկությանը`ներկայացնելու «իրադարձությունների այլընտրանքային տարբերակ, որը ցույց է տալիս, որ Ջոնին ընտանեկան բռնության զոհ է դարձել»:

Երկրորդ մասը ներկայացնելու է Հերդին՝ ցույց տալով ենթադրյալ սեռական ոտնձգության մանրամասն նկարագրությունը, որի մասին առաջինը խոսել է դերասանուհին տեսախցիկի առջեւ: Ինչպես նաեւ անդրադարձ կլինի սոցիալական ցանցերում Դեփի երկրպագուների կողմից դերասանուհու նկատմամբ անողոք հարձակումներին:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին ամուսնալուծության հարցով դատական նիստում դերասանի նախկին կինը մեղավոր է ճանաչվել եւ դատարանը նրան պարտավորեցրել է 15 միլիոն վճարել նախկին ամուսնուն՝ Դեփի պատվի ու արժանապատվության համար:

Leave A Reply

Your email address will not be published.