Տոպը՝ ուլտրակարճ շրջազգեստի համադրությամբ․ Իննա Խոջամիրյանի լուսանկարը

0

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային հմայիչ կերպարում։

«Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում տեղադրված կադրում Իննան սպիտակ տոպ է կրում՝ համադրելով կարմիր շրջազգեստի եւ ոճային բարձրակրունկների հետ։ Նա հավաքել է մազերը, առանց շպարի է։ «Ամենածիծաղելի նկարներն ունեմ Թբիլիսիից։ Չեմ կանգնել նկարվելու, ուղղակի ֆիքսել են՝ ոնց են աչքերս սառել ինչ-որ կետի վրա», — հրապարակումը հումորով մեկնաբանել է Իննան։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Իննան բեժ գույնի տաբատ էր ընտրել ու սեւ կորսետ։ Երիտասարդ դերասանուհին հավաքել էր մազերն ու նախապատվությունը տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջական էր դարձրել արեւային ակնոցը։ «Գտիր այն, ինչ սիրում ես եւ թույլ տուր, որ այն սպանի քեզ։ Բուկովսկի»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր նա։



Leave A Reply

Your email address will not be published.