Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը՝ Ռուսաստանի թիմերի հաղթանակով
Ռուսաստանի թիմերի հաղթանակով է ավարտվել լողափնյա վոլեյբոլի կանանց և տղամարդկանց Հայաստանի բաց առաջնությունները:
Մրցաշարին Հայաստանից և Ռուսաստանից մասնակցել է կանանց և տղամարդկանց 12-ական թիմ, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը
Տղամարդկանց պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է «Ռուսաստան-1» թիմը, որը եզրափակիչում 2:0 հաշվով առավելության է հասել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմի նկատմամբ: Երրորդ տեղն էլ զբաղեցրել է Ռուսաստանի երկրորդ թիմը՝ 2:0 հաշվով հաղթանակ տանելով ՖԻՄԱ-ի նկատմամբ:
Կանանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի թիմը՝ 2:0 հաշվով առավելության հասնելով Երևանի «Վան» թիմի նկատմամբ: Երրորդ տեղի համար խաղում էլ ԽՄՕՄՄ-ը 2:0 հաշվով հաղթել է ԲՊՀ-ին: