Բենզեմա․ «Ոսկե գնդակ» ստանալը եղել է իմ մանկության երազանքը

0

Մադրիդի «Ռեալի» 34-ամյա ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման հայտարարել է, որ մանկուց երազել է «Ոսկե գնդակի» մասին։

«Պետք է սպասել քվեարկության արդյունքներին։ «Ոսկե գնդակ» ստանալը եղել է իմ մանկության երազանքը։ Հիմա այդքան էլ հեռու չեմ դրա իրականացումից։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է Get French Football News-ը։

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին։

Ավելի վաղ France Football պարբերականը հրապարակել էր «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցուցակը։ 

Դարպասապահներ (2)․ Տիբո Կուրտուա («Ռեալ», Բելգիա), Միկ Մենիան («Միլան», Ֆրանսիա)։

Պաշտպաններ (4)․ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ», Անգլիա), Ժոաու Կանսելու («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի»/«Ռեալ», Գերմանիա), Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ», Նիդեռլանդներ)։

Կիսապաշտպաններ (9)․ Ջոշուա Կիմիխ («Բավարիա», Գերմանիա), Կրիստոֆեր Նկունկու («ՌԲ Լայպցիգ», Ֆրանսիա), Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Կազեմիրո («Ռեալ», Բրազիլիա), Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Ֆաբինյո («Լիվերպուլ», Բրազիլիա), Ֆիլիպ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի», Ալժիր), Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա)։

Հարձակվողներ (15)․ Ռաֆայել Լեաու («Միլան», Պորտուգալիա), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս), Լուիս Դիաս («Լիվերպուլ», Կոլումբիա), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ», Բրազիլիա), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»/«Բարսելոնա», Լեհաստան), Քարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիա), Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա), Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դ․» /«Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա), Սեբաստիեն Ալեր («Այաքս» / «Բորուսիա Դ․», Կոտ դ’Իվուար), Հարի Քեյն («Տոտենհեմ», Անգլիա), Սադիո Մանե («Լիվերպուլ»/«Բավարիա», Սենեգալ), Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Դարվին Նունիես («Բենֆիկա»/«Լիվերպուլ», Ուրուգվայ), Սոն Հին Մին («Տոտենհեմ», Հարավային Կորեա), Դուշան Վլահովիչ («Ֆիորենտինա»/«Յուվենտուս», Սերբիա)։

Leave A Reply

Your email address will not be published.