Ի՞նչ դեր են խաղում օրգանոիդները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման մեջ
Քոլդ Սփրինգ Հարբոր լաբորատորիան քաղցկեղի հետազոտման եւ բուժման համար օրգանոիդ տեխնոլոգիայի կիրառման առաջամարտիկն է:
Օրգանոիդները կամ օրգանելները բջջի այն օրգաններն են, որոնք ապահովում են բջջի կյանքի պահպանման կարեւորագույն գործառույթները՝ շարժում, բաժանում, նյութերի սինթեզ եւ գենետիկական տեղեկատվության փոխանցում։
Լաբորատորիայի հետազոտողներ Դեյվիդ Թովեսոնը եւ Մեթյու Վայսը պարզել են, որ ենթաստամոքսային գեղձի ուռուցքային օրգանոիդները կարող են օգնել հիվանդի նախնական բուժման որոշումը կայացնել մինչ ուռուցքի հեռացման վիրահատությունը: Նրանք փորձել են օրգանելների արագ սքրինինգ թեստը, որը կարող են արդյունք տալ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում:
«Արագ արդյունքներ ստանալը կարեւոր է, քանի որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդները սովորաբար ավելի լավ են հաղթահարում, եթե վիրահատությունից առաջ ուռուցքը փոքրացնելու համար քիմիաթերապիա են ստանում»,- բացատրել է հետազոտության առաջատար հեղինակ Լյուդմիլա Դեմյանը:
Եթե քիմիաթերապիայի առաջին փուլն անարդյունավետ է, հիվանդը կարող է տեղափոխվել այլ բուժման ռեժիմի:
Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Annals of Surgery-ում, կլինիկական բուժման բարելավման գործում օրգանոիդների դերի ընդլայնման ջանքերի մի մասն է:
«Օրգանոիդները մեզ թույլ են տալիս վերստեղծել եւ կրկնօրինակել յուրաքանչյուր հիվանդի ուռուցքը: Այնուհետեւ մենք մոդելային համակարգ կունենանք յուրաքանչյուր առանձին հիվանդի համար, որի վրա մենք կարող ենք դեղեր փորձարկել»,- նշել են հետազոտողները: