Լատվիացի դերասան Իվար Կալնինիշը հայտարարել է ռուսական կինոյում նկարահանվելու առաջարկից հրաժարվելու մասին

0

Խորհրդային եւ լատվիացի դերասան Իվար Կալնինիշը հայտարարել է, որ այլեւս չի նկարահանվելու ռուսական կինոյում։ Այս մասին նա հայտարարել է YouTube-ի «Живой гвоздь» շոուում։

Կալնինիշը մանրամասնել է, որ իր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ փոխվել է Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո։

«Գրողը տանի։ Ես եղել եմ Մոսկվայի մարզի Դոմոդեդովո քաղաքի միկրոշրջանում, դիտել եմ համաշխարհային կինո, գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել ողջ 20-րդ դարում։ Իսկ նման տխուր բաները ստիպում են վերանայել ամեն ինչ։ Ես չեմ սիրում ապրել հիշողություններով։ Ես ուզում եմ առաջ գնալ եւ տեսնել լույսը»,- հայտարարել է Կալնինիշը։

Միաժամանակ դերասանը հավելել է, որ երախտապարտ է իր ռուս գործընկերներին, ինչպես նաեւ այն ռեժիսորներին, որոնց հետ աշխատել է իր ստեղծագործական գործունեության ընթացքում։

Leave A Reply

Your email address will not be published.