«Ամեն մեկն իր երազանքն ունի…». Անիտա Ավետիսյան

0

Դերասանուհի, երգչուհի Անիտա Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային գրավիչ կերպարում։

«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված կադրում Անիտան պատկերված է բնության գրկում։ Նա սպիտակ հագուստով է․ կրում է տոպ, կիսատաբատ, որոնք համադրել է վրնշապիկի հետ։ Նրա մազերը կիսով չափ հավաքված են, մեղմ շպարով է։ «Ամեն մեկն իր երազանքն ունի…», — հրապարակումը կարճ մակագրել է նա։

Օրերս հրապարակված կադրերն արվել էին լողավազանում։ Դերասանուհին վարդագույն հագուստ էր ընտրել։ «Ամառ, արեւ, բարձր տրամադրություն… ժամանակն է վայելելու կյանքի ողջ գեղեցկությունը»,- մեկնաբանություններում գրել էր Անիտան։

Leave A Reply

Your email address will not be published.