Մոսկվայում տեղի է ունեցել «Ծիրան» ամենամյա տոնակատարությունը, որին մասնակցել են ութսուն ազգի ներկայացուցիչներ

0

Հունիսի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել ամենամյա «Ծիրան» տոնակատարությունը, որը կազմակերպում է Ռուսաստանի հայերի միությունը՝ ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների հարցերով խորհրդի, Մոսկվայի կառավարության և Մոսկվայի ազգային քաղաքականության և միջտարածաշրջանային կապերի դեպարտամենտի աջակցությամբ:

Այդ օրը Մոսկվայի ԺՏՆՑ (Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես (ВДНХ) կենտրոնական ճեմուղում բացվել է ազգային տարազների լուսանկարչական ցուցահանդեսը, իսկ «Հայաստան» տաղավարում ցուցադրվել են ազգային տարազներ և «Ծիրանիկ» մանկական հագուստները:

Տոնական միջացառումների շրջանակներում տեղի է ունեցել մինիֆոտբոլի «Ծիրանե գնդակ 2022» մրցաշարը, որին մասնակցել են տարբեր քաղաքների թիմեր: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Նիժնի Նովգորոդի «Ուրարատու» թիմը՝ հաղթելով Տվերի ֆոտբոլիստներին:

ԺՏՆՑ շախմատային ակումբում տեղի է ունեցել նարդու ավանդական մրցաշարը:

«Ծիրան» փառատոնի ողջ ընթացքում զբասայգու գլխավոր բեմում տեղի է ունեցել տոնական համերգ, որին մասնակցել են ազգային երգի և պարի ավելի քան 50 համույթներ Մոսկվայից և Ռուսաստանի այլ տարածաշրջաններից: Տոնակատարության պաշտոնական մասի շարջանակներում մարվել են խորհրդային նշանավոր ճարտարապետ Կարո Հալաբյանին նվիրված նամականիշը և բացիկը: Այսուհետ Կարո Հալաբյանի հեղինակած «Հայկական ԽՍՀ» տաղավարի, որը ԺՏՆՑ-ում կառուցվել է դեռևս 1932 թվականին, նկարով բացիկը և նամականիշը կշրջանառվեն Ռուսաստանի փոստով:

Հատուկ այդ տոնի կապակցությամբ նորոգված «Հայաստան» տաղավարում մանուկների համար ցուցադրվել  է Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի հիման վրա բեմադրված տիկնիկային ներյացումը:

Այդ օրը Ռուսաստանի հայերի միության իրավաբանական ասոցիացյան  անվճար իրավաբանական խորհրդատվություն է կատարել քաղաքացիների համար:

Ամբողջ օրը ԺՏՆՑ ողջ տարածքում հնչել են Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, հայկական և ազգային այլ երաժշտություն:

Եվ իհարկե, տոնակատարության հյուրերին հյուրասիրել են հատընտիր ծիրան, որն այդ օրը առավոտյան բերվել էր Հայաստանից:

Միջոցառման պաշտոնական մասում ելութ են ունեցել Մոսկվայի ազգային քաղաքականության և միջտարածաշրջանային կապերի դեպարտամենտի ղեկավար Վիտալի Սուչկովը, Ռուսատանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը, ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Սերգեյ Բաախը, Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի  ղեկավար Անդրեյ Բելյանինովը:

Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ: Օրվա կենտրոնական միջոցառումներից մեկն էլ եղել է Apricot Jam ջազային փառատոնը, որը երկար տարիներ տոնակատարության անբաժան մասն է:

«Բազմադարյան ավանդույթների և մշակույթների յուրահատուկ հարստությունը Ռուսաստանի և նրա մայրաքաղաքի անգնահատելի սեփականությունն է: Մոսկվայում անցկացվող ամենամյա «Ծիրան» բազմազգ տոնակատարությունը խորհրդանշում է մեր ժողովուրդների բարեկամությունն ու միասնականությունը»,- ասել է Մոսկվայի կառավարությունում Մոսկվայի փոխքաղաքապետ Ա. Գորբենկոն:

Ծիրանի տոնն ամեն տարի ավելի հանրաճանաչ է դառնում Մոսկվայի հյուրերի և մոսկվացիների շրջանում: Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ ազգային ավանդույթներին, գտնել նոր ընկերներ, հայտնվել բարության սրտառուչ մթնոլորտ:

Ըստ Ռուսաստանի հայերի միությանմամուլի ծառայության տեղեկատվական նյութերի

Leave A Reply

Your email address will not be published.