«Փորձում ենք Անդրեայի հետ լինել ընկերներ»․ Լիլիթ Մուրադյանը՝ դստեր հետ

0

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ Անդրեայի հետ։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում մայր ու դուստր ջերմ գրկախառնված են։ Երիտասարդ մայրիկը կանաչ բլուզ է կրում, որը համադրել է ջինսե տաբատի հետ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Եկել եմ ասեմ, որ նախորդ գրառումից հետո շատ հանգստացա, իսկապես շատ օգնեցիք ինձ, շնորհակալ եմ։ Մեր այս շփումը մի օր կդարձնեմ կենդանի, անպայման, ու շատ շուտով։ Ամենակարևորը փորձում ենք Անդրեայի հետ լինել ընկերներ։ Դե մեզ սրտիկեք», — հրապարակմանը կից հետեւորդներին է դիմել Լիլիթը։

Օրերս տեղադրված կադրերում Լիլիթը պատկերված էր ամուսնու՝ հաղորդավար Վահե Խանամիրյանի ու իրենց երեխաների հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված էին։ «Ջերմագին բարեւներ մեր ընտանիքից»,- մեկնաբանություններում գրել էր Լիլիթը։

Leave A Reply

Your email address will not be published.