Շքեղ․ Տիրուհի Հակոբյանի երեկոյան լուքը
Դերասանուհի Տիրուհի Հակոբյանն, ով առաջին անգամ մայր է դարձել անցած ամիս, նոր լուսանկար հրապարակել՝ ներկայացնելով երեկոյան շքեզ կերպարը։
«Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո ջնջվում է, տեղադրված կադրերում դերասանուհին կրում է կանաչ երանգի զգեստ։ Նրա մազերը հավաքված են, ընդգծված շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները։ Հրապարակումը երիտասարդ մայրիկը չի մեկնաբանել։
Ավելի վաղ հրապարակված կադրերից մեկում դերասանուհին պատկերված էր ամուսնու եւ դստեր հետ, ում տվել են Դանիելա անունը։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված էին։ Երիտասարդ մայրիկը կրում էր սպիտակ գույնի զգեստ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ «Ծանոթացեք Դանիելլայի հետ… Ընտանիքս)», — մակագրել էր Տիրուհին։