Միկի Ռուրկն աջակցել է Ջոնի Դեփին, իսկ Էմբեր Հերդին մեղադրել է ագահության մեջ

0

Դերասան Միկի Ռուրկն աջակցել է իր գործընկեր Ջոնի Դեփին Էմբեր Հերդի հետ դատավարությունից հետո։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Ռուրկը Ջոնիի նախկին կնոջը մեղադրել է ագահության մեջ։ Նա հայտարարել է, որ նույնպես եղել է նման իրավիճակում։ Արտիստի խոսքով՝ ինքը երկար ժամանակ պայքարել է իր հեղինակության համար, եւ ի վերջո «բոլորն իմացել են ճշմարտությունը»։ Ռուրկը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին երդվյալ ատենակալները միաձայն Էմբեր Հերդին մեղավոր ճանաչեցին Ջոնի Դեփի դեմ գործով եւ նրան պարտադրեցին փոխհատուցում վճարել դերասանին՝ 15 միլիոն դոլարի չափով։ Սակայն շուտով արեւմտյան տաբլոիդները տեղեկացրին, որ դերասանուհին ֆինանսական լուրջ խնդիրներ ունի եւ պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել։

Leave A Reply

Your email address will not be published.