Դատարանը մերժել է Էմբեր Հերդի պահանջը՝ Դեփի հետ նոր դատավարություն սկսելու վերաբերյալ
Դատարանը մերժել է դերասանուհի Էմբեր Հերդի պահանջը՝ իր նախկին ամուսնու՝ հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի հետ զրպարտության գործով նոր դատավարություն սկսելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է USA Today թերթը։
Համապատասխան միջնորդությունը ներկայացվել է այս ամսվա սկզբին Հերդի փաստաբանների կողմից: Նրանք պնդում էին, որ գործընթացը թերի է եւ պետք է վերսկսվի: Դատարանը որոշել է, որ էական խախտումներ չկան։
Դեփի պաշտպանական կողմն իր հերթին նշել է, որ երդվյալ ատենակալների ցուցակները հասանելի են եղել դատավարության մեկնարկից երկու ամիս առաջ, եւ, հետեւաբար, Հերդի թիմը կարող էր նախապես լուծել այս հարցը։