«Վարագույրը փակվում է՝ ավելի շքեղ ներկայացմամբ բացվելու պայմանով»․ Դիանա Գրիգորյան

0

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրերում Դիանան ծաղկավոր պրինտով զգեստ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Նրա մազերը հավաքված են, վառ ու արտահայտիչ շպարով է։ «Վարագույրը փակվում է՝ ավելի շքեղ ներկայացմամբ բացվելու պայմանով», — հրապարակումը մակագրել է Դիանան։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Դիանան կերպարանք էր ընդունել նստած։ Նա կրում էր հետաքրքիր նախշերով, երկարափեշ զգեստ, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Դիանայի մազերն արձակված էին։ «Ժպիտն անգույնի մեջ ավելի հաղթական է», — հրապարակումը մակագրել էր Դիանա Գրիգորյանը։


Leave A Reply

Your email address will not be published.