Ժաննա Ֆրիսկեի քույրը պայքարում է օնկոլոգիական հիվանդության դեմ
Հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի զարմուհին՝ Տատյանա Գոնչարենկոն, կրկին պայքարում է օնկոլոգիական հիվանդության դեմ։ Այս մասին սոցիալական ցանցերի իր էջերում հայտնել է երգչուհու քույրը՝ Նատալյա Ֆրիսկեն։
11 տարի առաջ Տատյանայի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։ Նրան հաջողցել էր հասնել հիվանդության ռեմիսիայի։ Գոնչարենկոն այս պահին Ուկրաինայում է։
«Նրա մոտ հիվանդությունը կրկնվել է, մետաստազներ կան ողնաշարի եւ լյարդի հատվածում։ Մենք նրան օգնելու ֆինանսական միջոցներ ենք որոնում, ինչպես նաեւ նրան Ռուսաստան տեղափոխելու հնարավորություն կամ եթե բժիշկներն այստեղ հանձն չառնեն, Իսրայել»,- հայտնել է Նատալյան՝ հավելելով, որ իր քույրը դեռ շատ երիտասարդ է ու շատ է ուզում ապրել։
Հիշեցնենք, որ Ժաննա Ֆրիսկեն մահացել է օնկոլոգիական հիվանդությունից։ Ողբերգությունը տեղի է ունեցել 2015թ․-ին։