Մի քանի կարեւոր փաստ տուբերկուլյոզի մասին

0

CNN-ը մի քանի կարեւոր փաստ է ներկայացրել տուբերկուլյոզի մասին՝ վարակ, որն առաջանում է Mycobacterium tuberculosis կոչվող բակտերիայից, որը սովորաբար վնասում է թոքերը: Տուբերկուլյոզը կարող է ախտահարել նաեւ մարմնի այլ մասեր, այդ թվում՝ երիկամները, ողնաշարը եւ ուղեղը:

Տուբերկուլյոզի երկու տեսակ կա՝ լատենտ տուբերկուլյոզային վարակ (ոչ վարակիչ) եւ տուբերկուլյոզի հիվանդություն (վարակիչ):

Գաղտնի տուբերկուլյոզի վարակի նշաններն են.

· Գաղտնի տուբերկուլյոզով վարակված անձը որեւէ ախտանիշ չի ցուցաբերում եւ կարող է իրեն հիվանդ չզգալ:

. Մաշկի կամ արյան անալիզը ցույց կտա՝ արդյոք մարդը վարակված է այդ բակտերիայով:

· Տուբերկուլյոզի բակտերիաների փոխանցումը վարակված անձից այլ մարդկանց հնարավոր չէ:

. Գաղտնի տուբերկուլյոզով վարակված մարդկանց մոտ այդ հիվանդությունը երբեք չի զարգանա, քանի որ բակտերիան քնած վիճակում է: Այլ դեպքերում, հատկապես՝ թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ, բակտերիան կարող է ակտիվանալ եւ հիվանդություն առաջացնել:

· Վարակված անձի մոտ ակտիվ տուբերկուլյոզի զարգացումը կանխելու համար բուժում է անհրաժեշտ, սակայն որոշ դեպքերում կանխարգելիչ բուժումը հնարավոր չէ:

· Առանց բուժման գաղտնի տուբերկուլյոզով վարակված մարդկանց մոտ 5-10 տոկոսի մոտ հիվանդություն կզարգանա:

Տուբերկուլյոզային հիվանդություն.

· Թոքային տուբերկուլյոզի ախտանիշների թվում են արյունոտ հազը եւ կրծքավանդակի ցավը:

· Այլ ախտանիշներ են քաշի կորուստը, գիշերային քրտնարտադրությունը, ջերմությունը, դողը եւ հոգնածությունը:

· Տուբերկուլյոզի բակտերիաները կարող են վարակված անձից փոխանցվել այլ մարդկանց:

· Մաշկի կամ արյան անալիզը ցույց կտա՝ արդյոք մարդը վարակված է այդ բակտերիայով:

· Բուժումը սովորաբար վեց ամիս ընդունվով դեղերի համակցություն է ներառում:

· Թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ, ինչպիսիք են ՄԻԱՎ-ով կամ շաքարախտով հիվանդները, ավելի հաճախ են հիվանդանում տուբերկուլյոզով:· Տուբերկուլյոզը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մահվան հիմնական պատճառներից մեկն է ամբողջ աշխարհում:

Տուբերկուլյոզը տարածվում է օդով, երբ ակտիվ տուբերկուլյոզով վարակված անձը հազում, փռշտում, խոսում կամ երգում է: Միկրոբները կարող են օդում մնալ մի քանի ժամ։

Տուբերկուլյոզի մանրէները չեն տարածվում սննդի փոխանակման, ձեռքսեղմման եւ զուգարանի նստատեղերի միջոցով: 2020 թ. աշխարհում մոտ 10 միլիոն մարդ է հիվանդացել տուբերկուլյոզով, իսկ 1.5 միլիոնը մահացել է (այդ թվում՝ մոտ 214.000 ՄԻԱՎ-ով վարակված մարդ): Մոտ երկու միլիարդ մարդ, այսինքն՝ աշխարհի բնակչության գրեթե մեկ երրորդը, վարակված է գաղտնի տուբերկուլյոզով։

Leave A Reply

Your email address will not be published.