Արքայազն Լուին կրկին դարձել է Եղիսաբեթ Երկրորդի պատվին կազմակերպված համերգի գլխավոր աստղը

0

Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի կրստեր որդին՝ արքայազն Լուին, գիտի՝ ինչպես զվարճանալ պաշտոնական միջոցառումների ընթացքում։ Արքայական ընտանիքի չորսամյա անդամը կրկին ցույց է տվել խառնվածքը։ Փոքրիկը ձանձրացել է Եղիդաբեթ Երկրորդ թագուհու գահակալության պլատինե հոբելյանի առիթով կազմակերպված տոնական համերգը։ Նրան չեն տպավորել ոչ Էդ Շիրանը, որ Ալիշա Քիզը․ Լուին տրիբունայում իր մթնոլորտն է ստեղծել։

Տղան նախ անլուրջ պահվածք է դրսեւորել, նրան պարբերաբար ուղարկում էին նստելու պապիկի՝ արքայազն Չարլզի մոտ։ Շոուի ամենաթեժ պահին նա նեղացել է մորից եւ սկսել փակել նրա բերանն ու ծամառություններ անել։

Մինչ մարդկանց մի մասը ծիծաղում է փոքրիկ արքայազնի անմիջականութայան վրա, մյուսներին նրա պահվածքն անընդունելի է թվում։ Համցանցում գտնվել են օգտատերեր, որոնք կարծում են, որ տղայի պահվածքը չի համապատասխանում արքայական դաստիարակությանը։

Leave A Reply

Your email address will not be published.