Լատվիայի ԱԳՆ-ն արգելել է մշակույթի եւ զվարճանքի ոլորտում աշխատող ռուս 25 գործիչների մուտքը երկիր

0

Լատվիան անորոշ ժամկետով արգելել է ռուս մշակույթի 25 գործիչների մուտքը երկիր, հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։

«Արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսը որոշում է կայացրել Ռուսաստանի Դաշնության 25 քաղաքացիների ներառել Լատվիայի Հանրապետության համար անցանկալի անձանց ցանկում՝ «Ներգաղթի մասին» օրենքի 61-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն։ Արտաքին գործերի նախարարի որոշումը նախատեսում է այդ անձանց մուտքի ագելք անորոշ ժամկետով»,- հայտնել է գերատեսչությունը։  

Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ ցանկում նշված մշակույթի գործիչներին ու լրագրողներն աջակցել են Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության անցկացմանը։

Leave A Reply

Your email address will not be published.