Ռոնալդո. Շատ զարմացա «Բարսելոնայի» 4։0 հաշվով հաղթանակին «Ռեալի» նկատմամբ

0

Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն բարձր է գնահատել Չավիի աշխատանքը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում։

«Շատ զարմացա «Բարսելոնայի» 4։0 հաշվով հաղթանակին «Ռեալի» նկատմամբ։ Ես հետեւում եմ իսպանական ֆուտբոլին, տեսնում էի ճգնաժամը «Բարսելոնայում», սակայն Չավիի գալուց հետո ամեն ինչ շատ արագ փոխվեց։ Հիմա ես տեսնում եմ գերազանց թիմ, շատ ագրեսիվ, պրեսինգի դիմող թիմի, այդ ակումբին բնորոշ բարձր կարգ»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։

Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» (29 խաղ) 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Սեւիլիայից» (29 խաղ)։ «Բարսելոնան» (28 խաղ) երրորդն է՝ 54 միավոր։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող «Աթլետիկոն» (29 խաղ)։

Leave A Reply

Your email address will not be published.