«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» կպայքարեն «Նապոլիի» կիսապաշտպանի համար

0

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» ամռանը կպայքարեն իտալական «Նապոլիի» 25-ամյա իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի համար, հաղորդում է Tuttomercatoweb-ը։

Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Բարսելոնան» ու «Ռեալը»։

Ֆաբիան Ռուիսը դժգոհ է, որ քիչ խաղաժամանակ է ստանում նեապոլյան ակումբում։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 22 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Ֆաբիան Ռուիսի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ. հունսի։

Transfermarkt-ը Իսպանիայի հավաքականի խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։

Leave A Reply

Your email address will not be published.