Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է ֆիլմերի ցանկը, որոնք հավակնում են «Օսկար» ստանալ հանդիսատեսի քվեարկության արդյունքում

0

Ամերիկյան կինոակադեմիան Twitter-ում հրապարակել է «Օսկարի» հավակնորդների անունները, որոնք մրցանակ ստանան հանդիսատեսի քվեարկության արդյունքում։

Ցանկում ներառված են այնպիսի ժապավեններ, ինչպիսիք են «Սարդ-մարդը 3. տունդարձի ճանապարհ չկա», «Վրիժառուները 5. եզրափակիչ», «Մատրիցա», «Երազանքի աղջիկներ» եւ «Զաք Սնայդերի արդարության լիգա»։ Նշվում է, որ միայն Սարդ-մարդու մասին ֆիլմն է ներառված «Օսկարի» հիմնական անվանակարգերում։ Քվեարկությունը կավարտվի մարտի 3-ին։

Փետրվարի 15-ին ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է հանդիսատեսի քվեարկության արդյունքներով անվանակարգի ներմուծման մասին։ Ժապավենի համար հնարավոր է քվեարկել ակադեմիայի կայքում՝ օգտագործելով «OscarsFanFavorite» հեշթեգը։

Leave A Reply

Your email address will not be published.