Ոճային մայրիկ․ Արեւիկ Ուդումյանի լուսանկարը

0

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Արեւիկը սեւ հագուստ է կրում, որը համադրել է վառ ժիլետի հետ։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերն ու նախապատվություն է տվել բնական շպարին։ «Մի օրով կփախչեի՞ք ձեր կյանքից»,- մեկնաբանություններում հետեւորդներին հարցրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ զգեստ էր կրում։ Նա ընդգծված շպար էր նախընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր։ «Ոչ ինստագրամյան նկար` հեռվից է կադրը, բայց ի տարբերություն իմ այսօրվա տրամադրության`էնքան փայլուն է ու ոսկեգույն։ Թող մնա էստեղ։ Օրվա ընթացքում կուրախացնի, հուսով եմ ձեզ էլ», — գրել էր Արեւիկը։

Leave A Reply

Your email address will not be published.