Կրկնօրինակո՞ւմ է Նաոմիին․ Քիմ Քարդաշյանին «Vogue»-ի շապիկի պատճառով մեղադրել են մշակութային յուրացման մեջ

0

«Vogue» ամսագրի մարտ ամսվա հերոսուհին է դարձել Քիմ Քարդաշյանը։ Նրան կրկին մեղադրել են բլեքֆիշինգի՝ թխամորթների մշակույթի յուրացման համար։ Համացանցում ընտրությունն անմիջապես քննադատել է Diet Prada էջը՝ հիշելով, որ աստղն առաջին անգամ չէ կերպարներ վերցնում իր համար օտար մշակույթից։

«Քիմն ու Vogue-ն ասում են՝ «աֆորամերիկացիների մշակույթի շաբաթ»»,- գրել է Diet Prada-ն։ Ոգեշնչման աղբյուրների շարքում են Բեյոնսեն, Նինա Սիմոնը եւ Նաոմի Քեմփբելը, որոնց կերպարներն աստղը կրկօրինակել է բազմաթիվ անգամներ։ Քիմին մեղադրել են մշակութային յուրացման, իսկ Vogue-ին նրա համար, որ շապիկին թխամորթ կնոջ չեն պատկերել (փետրվարյան համարի հերոսը «Կաղամարի խաղը» սերիալի կորեացի դերասանուհի Հո Են Չոնն էր)։

«Բոլորս էլ գիտենք, որ Քիմը բիզնես է կառուցել նրանով, որ փորձել է սեւամորթ ձեւանալ։ Սկսելով մարմնից, տղամարդկանցից ավարտելով մնացած ամենով»,- մեկնաբանություններում գրել են նրանք։

Leave A Reply

Your email address will not be published.