Փի Դիդին վաճառել է առանձնատունը, որում մահացել է նրա երեք երեխաների մայրը

0

Ռեփեր, երաժշտական պրոդյուսեր եւ ձեռնարկատեր Շոն Քոմբսը, որը հայտնի է Փի Դիդի անունով, վաճառել է տունը, որում մահացել է նրա սիրելին՝ մոդել Քիմ Փորթերը․ վերջինս երաժիշտին երեք երեխա է պարգեւել, հայտնում է TMZ-ն։

Տունը վեց ննջասենյակ ունի, յոթ լոգասենյակ, լողավազան, սպա եւ սպորտային տարածք։ Նոր սեփակաքնատիրոջ հարեւանները կլինեն Սթիվ Քարելը, Բիլի Ռեյ Սայրուսը, Սիան։

Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ Փի Դիդին եւ Քիմ Փորթերը հարաբերություններ են ունեցել 13 տարի, որոնց ընթացքում պարբերաբար բաժանվել են ու հաշտվել։ Նրանք երկու դուստր եւ որդի ունեն։

2018թ․-ի նոյեմբերի 15-ին Քիմ Փորթերին մահացած են գտել։ Նա մահացել է սրտային անբավարարությունից պնեւմոնիայի ֆոնին, որի դեմ բուժում էր ստացել մահվանից մի քանի շաբաթ առաջ։

Leave A Reply

Your email address will not be published.