«Չեմ դադարում հավատալ իրական սիրո գոյությանը». Սյուզաննա Մելքոնյանի 29-ամյակը, մտավախությունն ու հոգեբանական հաղթանակը

0

Սյուզաննա Մելքոնյանը երեկ՝ դեկտեմբերի 26-ին, նշել է ծննդյան 29-ամյակը: Երգչուհու ծննդյան օրն, իր իսկ խոսքով, այնքան բուռն ու հագեցած է անցել, որ նա, գրեթե, մեկ օր արթուն է մնացել՝ այն տարբեր մարդկանց հետ նշելով: Սյուզաննան NEWS.am STYLE-ին պատմել է իր անակնկալների ու փոքրիկ մտավախության մասին, ինչպես նաեւ՝ ամփոփել 2021-ն ու ներկայացրել 2022-ի ծրագրերը:

Երգչուհին ծննդյան սկիզբը դիմավորել է աշխատանքի մեջ, սակայն գործընկերները թույլ չեն տվել, որ նա առանց տոնական տրամադրության վերադառնա տուն:

Սյուզաննա Մելքոնյանը երեկ՝ դեկտեմբերի 26-ին, նշել է ծննդյան 29-ամյակը: Երգչուհու ծննդյան օրն, իր իսկ խոսքով, այնքան բուռն ու հագեցած է անցել, որ նա, գրեթե, մեկ օր արթուն է մնացել՝ այն տարբեր մարդկանց հետ նշելով: Սյուզաննան NEWS.am STYLE-ին պատմել է իր անակնկալների ու փոքրիկ մտավախության մասին, ինչպես նաեւ՝ ամփոփել 2021-ն ու ներկայացրել 2022-ի ծրագրերը:

Երգչուհին ծննդյան սկիզբը դիմավորել է աշխատանքի մեջ, սակայն գործընկերները թույլ չեն տվել, որ նա առանց տոնական տրամադրության վերադառնա տուն:

Սյուզաննան ընդգծեց, որ ծննդյան օրերը, սովորաբար, սիրում է միայնակ անցկացնել, բայց այս տարվա աշխույժ տարեդարձը, հաստատ, կդասվի անմոռանալիների շարքին.

«Ես այն մարդկանցից եմ, որոնք իրենց ծննդյան օրը, սովորաբար, տխրում են, բայց այս տարի այնպես ստացվեց, որ մեկ րոպե անգամ տխրելու ժամանակ չեմ ունեցել, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին՝ սկսած իմ բենդի տղաներից, որովհետեւ հենց իրենց հետ սկսվեց իմ տարեդարձը, վերջացրած՝ ընդանիքիս անդամներով ու ընկերներովս: Ես, իսկապես, այս տարեդարձը չեմ մոռանա»:

Երգչուհին անկեղծորեն խոստովանեց, որ տարիքից մտավախություն ունի՝ 29-ին հաջորդելու է 30-ը, որը Սյուզաննային փոքր-ինչ խորթ է թվում.

«Դեռ երկու տարի առաջ սկսվեց տարիքից այդ մտավախությունս: Պետք է անկեղծ լինեմ ու նշեմ, որ վախենում եմ «3» թվից, իսկ այս տարին վերջինն է, որ տարիքս սկսվում է «2»-ով: Ճիշտ է՝ 30-ը գեղեցիկ թիվ է, բայց ես այն մարդկանցից եմ, որն ուզում է մնալ մանկության մեջ, չնայած՝ գիտակցում եմ, որ ամեն բան մարդու ներսից է գալիս ու թվերը ոչինչ չեն ասում»:

Հայ հասարակության շրջանում ընդունված՝ 25-ից հետո շուտափույթ ամուսնանալու կարծրատիպերը Սյուզաննային առայժմ շրջանցում են, սակայն երգչուհին խոստովանում է՝ կար ժամանակ, որ ինքն էլ է մտավախություն ունեցել, թե ինչ-որ բան հնարավոր է՝ չհասցնի անել.

«Այս ոլորտում լինելն, ինչ-որ տեղ արդարացում է (ծիծաղումէ): Դե, կարիերայով ես զբաղված լինում, բայց եթե ես ոչնչով չզբաղվեի, միգուցե, հայկական իրականության այդ կարծրատիպի զոհը լինեի: Արդեն երկու տարի է՝ ինչ լսում եմ խորհուրդներ, որ գոնե կողակից ունեցիր, բայց ես կարծում եմ՝ յուրաքանչյուրիս համար Աստված որոշել է իրեն տրվող պահը, եւ ոչինչ ու մեր կյանքում հայտնված ոչ ոք պատահական չեն: Ես դեռ հավատում եմ մեծ սիրուն: Որքան էլ երբեմն բարկանում եմ մեր իրականության շուրջ, չեմ դադարում հավատալ իրական սիրո գոյությանը, որը պայմանավորված է ոչ թե տարիքով, այլ ճիշտ ժամանակով»,-ասաց նա՝ հավելելով.

«Կար մի շրջան, որ մտածում էի՝ իմ շրջապատում մեծ մասն արդեն ամուսնացած են, ունեն երեխաներ, իսկ նրանք, ովքեր ամուսնացած չեն, ունեն կողակից, եւ ես այն եզակի մարդկանցից եմ, որը դեռեւս չունի կողակից: Մի շրջան ունեի մտավախություն, որ ինձ ընդունված կարծրատիպերով կչափեն, բայց երբ կյանքից մեծ փորձ ես քաղում, հասկանում ես, որ ոչ մի ճնշում չի կարող քեզ վրա ազդել, որովետեւ դու գիտես, թե այս կյանքից ինչ ես ուզում»:

Սյուզաննայի համար 2021-ը հաղթանակի տարի էր: Երգչուհին դարձավ ռուսական «Ну-ка, все вместе!» հեռուստամրցույթի հաղթողը, որից հետո նրա կարիերայում սկսվեց նոր վերելք: Ամփոփելով անցնող տարին ու խոսելով գալիք՝ 2022-ի մասին՝ Սյուզաննան նշեց.

«Ուզում եմ շատ նեղ շրջապատում տարին դրական դիմավորել, որովհետեւ ես՝ ինքս, երկու տարուց ավելի ամանորյա թոհուբոհի մեջ չեմ եղել՝ իհարկե, հասկանալի պատճառներով: Այս տարի Ամանորին լինելու եմ աշխատանքի մեջ, իսկ հետո ընտանիքիս հետ կանցկացնեմ տոնը: 2021-ն ինձ համար սկսվեց մրցութային հաղթանակով եւ ավարտվում է հոգեբանական հաղթանակով: Ամբողջ տարին գերհագեցած է եղել՝ նոր ընկերներ, ծանոթություններ ու համագործակցություններ, եւ ես ամեն օր զգում եմ, թե որքան նոր բան տվեց ինձ այս տարին, ու մաղթում, որ հաջորդ տարի բոլորն էլ տարին ամփոփելիս ունենան նույնքան ձեռքբերումներ: Խնդրում եմ միայն երկու բան՝ որ խաղաղ երկնքի ներքո ապրենք ու լինենք առողջ:

Իր նոր նպատակների մասին Սյուզաննան նախընտրեց առայժմ լռել, սակայն վստահեցրեց՝ ստեղծագործական ձեռքբերումների շղթան չի ավարտվի.

«2022-ի անելիքների մասին խոսելը մի փոքր դժվար է, քանի որ ինձ ժամանակ է պետք, որպեսզի ծանր ու թեթեւ անեմ 2021-ի ձեռքբերումներս, բայց երկու ամիս առաջ նոր երգ ու տեսահոլովակ նկարահանեցի, որը ես եւ իմ բենդը կատարում ենք տարբեր ելույթների ժամանակ, ու մեծ ցանկություն կա ունենալու նոր ու որակյալ երգեր. եթե լինեն հետաքրքիր առաջարկներ, իհարկե, կընդունեմ: Կասեմ մի բան՝ 2022-ը չի զիջի 2021-ին: Կաշխատեմ լսարանիս երկար չսպասեցնել, որքան էլ շատ բաներ ֆինանսական տեսանկյունից բարդ են արտիստի համար»,-նշեց նա:

Leave A Reply

Your email address will not be published.