WhatsApp մեսենջերը կթարմացնի իր ինտերֆեյսը
Հայտնի WhatsApp մեսենջերում կհայտնվի գրություն, որը ծանուցում է օգտատերերին կոդավորված հաղորդագրությունների եւ զանգերի մասին, հաղորդում է WABetaInfo պորտալը։
WhatsApp-ի մշակողները կավելացնեն նոր տեսողական հավելում, որը, թիմի կարծիքով, պետք է հիշեցնի օգտատերերին, որ իրենց արտադրանքը հաղորդակցվելու ապահով վայր է: Մոտ ապագայում «Ձեր զանգերը պաշտպանված են միջանցիկ կոդավորմամբ» գրությունները կհայտնվեն «Կարգավիճակ» եւ «Զանգեր» բաժնում Android եւ iOS սարքերում։
Ավելի ուշ նմանատիպ գրություն կհայտնվի «Զրույցներ» բաժնում։
Օգտատերերի զրույցները եւ զանգերը WhatsApp-ում կոդավորված են եւ, հետեւաբար, միշտ անհասանելի են երրորդ անձանց համար: