ԱՄՆ-ում արքայազն Հարիին շփոթել են սուրբծննդյան տոնածառեր վաճառողի հետ

0

ԱՄՆ-ում արքայազն Հարիին շփոթել են տոնածառեր վաճառողի հետ, գրում է Daily Express-ը։

Միջադեպը տեղի է ունեցել խանութում, որը գտնվում է Սանտա Բարբարայում՝ զույգի տնից ոչ հեռու, երբ արքայազնը կնոջ՝ Մեգան Մարքլի հետ սուրբծննդյան գնումներ կատարելիս է եղել։

Պարբերականի հաղորդմամբ՝ խանութի երիտասարդ այեցլուներից մեկը չի ճանաչել արքայական ընտանիքի անդամ Հարիին եւ նրան հարցրել է՝ «արդյոք նա աշխատո՞ւմ է այդտեղ»։

«Մեգանն ու արքայազն Հարին իմ աշխատավայր եկան, եւ մենք նրանց սուրբծննդյան տոնածառ վաճառեցինք։ Շատ տարօրինակ էր, բայց հետաքրքիր։ Խանութում եւս մեկ ընտանիք կար։ Նրանց որդին մոտեցավ ու հարցրեց՝ արդյոք Հարին այստեղ է աշխատում։ Տղան չէր ճանաչել արքայազնին։ Անկեղծ ասած՝ նրանք շատ լավ մարդկանց տպավորություն թողեցին։ Մեգանը բարեհաճություն էր ցուցաբերում, իսկ Հարին խոսում էր ու սառը վարքագիծ ցուցաբերում»,- խանութի աշխատակից Ջեյմս Ալմահերի խոսքերը մեջբերել է պարբերականը։

Leave A Reply

Your email address will not be published.