Մարջան Ավետիսյանն՝ առանց շպարի
Դերասանուհի Մարիջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շապիկ է կրում։ Նա հավաքել է մազերն ու շպարված չէ։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը մեղմ գրկախառնված էր։ «Չկա մի դեղամիջոց, որն ի վիճակի լինի բուժել այն, ինչ կարող է բուժել երջանկությունը: Գ.Գ.Մարկես»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։