Հայտնի է աշխարհի ամենաազդեցիկ կնոջ անունը

0

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ Մաքքենզի Սքոթը, «Forbes» ամսագրի վարկածով, ճանաչվել է աշխարհի ամենաազդեցին կինը։ Վարկանիշը պարբերականի կայքում հրապարակվում է 2004թ․-ից։  

Ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը, երրորդը՝ Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը։ Չորրորդ հորիզոնականում «General Motors Company»-ի ղեկավարն է, հնգյակը եզրափակում է Բիլ Գեյցի նախկին կինը՝ Մելինդան։

Հատկանշական է, որ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը 11 տարվա ընթացքում առաջին անգամ չի ներառվել աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցանկում։ Մինչ այդ նա տասը տարի շարունակ գլխավորում էր վարկանիշը, սակայն քաղաքականությունից դուրս գալուց հետո չի ներառվել ցանկում։

Leave A Reply

Your email address will not be published.