«Համաձայն եմ ապրել աշխարհում, որը ղեկավարում են տղամարդիկ, քանի դեռ…». Օլյա Հակոբյան

0

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ հագուստ է կրում։ Նա գանգուր մազերով է ու արտահայտիչ շպարով։ Կերպարն ամբողջացնում է աքսեսուարը՝ ժամացույցը։ «Համաձայն եմ ապրել աշխարհում, որը ղեկավարում են տղամարդիկ, քանի դեռ այդ աշխարհում կարող եմ կին լինել»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։  

Ավելի վաղ  հրապարակված կադրերն արվել էին Գյումրիում։ Նա վարդագույն տաբատ եւ բլուզ էր կրում, որոնք համադրել էր սպիտակ ժիլետի հետ։ Օլյան հավաքել էր մազերն ու ոճային աքսեսուար ընտրել՝ արեւային ակնոց։ «Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, եւ այն մի կախարդական աշխարհ է՝ անհասկանալի, տիեզերքի պես անվերծանելի»,- գրել էր նա։


Leave A Reply

Your email address will not be published.