Ոճային մայրիկ. Լիլիթ Մուրադյանի ու որդու զբոսանքը Երեւանում
Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր հոլովակ է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված հոլովակում Լիլիթը քայլում է՝ որդուն գրկած։ Հաղորդավարուհին սեւ շրջագզեստ է կրում, որը համադրել է զոլավոր բլուզի հետ։ Երիտասարդ մայրիկը սեւ երկարաճիտներ է ընտրել, վառ գույնի վերարկու։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ արեւային ակնոց, պայուսակ։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված էր ամուսնու՝ հաղորդավար Վահե Խանամիրյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, կադրում ջերմ գրկախառնված էր։ «Պարզապես նկար մեր երկուսի կողմից․ ձեզ լիքը սեր …»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր երիտասարդ մայրիկը։